‘Սերխիո Ռամոսը` աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ’

510

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվեց Մարոկոյում ավարտված աշխարհի 2014թ. ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինական «Սան Լորենցոյի» դեմ եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խփել է «Արքայական ակումբի» 2 գոլերից առաջինը, ինչպես նաև աչքի էր ընկել մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ կիսաեզրափակիչ խաղում: Երզափակիչից հետո նա ստացել է մրցաշարի «Ոսկե գնդակը»:

Աշխարհի ակումբային առաջնության «Արծաթե գնդակը» ստացել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստանո Ռոնալդուն, ով գոլ չխփեց այս մրցաշարում: Երրորդ լավագույնը նորզելանդական «Օկլենդ Սիթիի» դրպասապահ Իվան Վիցելիչուն էր: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Նախորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն` նոր ռեկորդի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘ Վան Գալ. «Հիասթափված եմ, քանի որ այսպիսի խաղով պետք է հաղթել մրցակցին»’