Սերխիո Ռամոսը շնորհավորել է Խոակին Կապառոսին

746

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Ինստագրամում հրապարակելով մոտ 20 տարվա վաղեմության լուսանկար իսպանացի մասնագետի հետ։

35-ամյա Սերխիո Ռամոսը Կապառոսի գլխավորությամբ հանդես է եկել «Սեւիլիայում» 2002-2005 թվականներին մինչեւ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը։ Կապառոսը «Սեւիլիան» գլխավորել է 2000-2005 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է «Դեպորտիվո»։

Հիշեցնենք, որ 2005 թվականից Մադրիդի «Ռեալում» հանդես եկած Սերխիո Ռամոսը այս տարվա հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին։

Արքայական ակումբի հետ Սերխիո Ռամոսը դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Իսպանիայի հավաքականում Սերխիո Ռամոսը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Նիկոլ, հեռացիր
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպ. Ազգերի լիգան խելահեղություն է, բացարձակ անիմաստ մրցաշար