‘Սերխիո Ռամոսը որակազրկվեց 5 խաղով. Տեսանյութ’

729

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Սելտայի» հետ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ  խաղում (4:0) դրսեւորած վարքագծի համար որակազրկվել է 5 խաղով:

Ռամոսը հանդիպման 72-րդ երկրորդ դեղին քարտի պատճառով րոպեին հեռացվել էր դաշտից: Իսկ հանդիպումից հետո գլխավոր մրցավար Այսա Գամեսը հաշվետվություն է ներկայացրել, որ Ռամոսը խաղի ընթացքում պարբերաբար վիրավորել է իրեն, եւ շարունակել է վիրավորել խաղադաշտը լքելիս:

Այսպիսով, Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության երեք հանդիպում՝ «Օսասունայի», «Վալենսիայի» եւ »Խետաֆեի», ինչպես նաեւ «Վալենսիայի» հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները:

Նախորդ հոդվածը‘Բարոզու. Բրիտանացիների գործն է՝ մնալ կամ դուրս գալ ԵՄ կազմից ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպան Հայաստանի լրագրողներին եւ ՀԿ-ներին դրամաշնորհներ կհատկացնի ‘