‘Սերխիո Ռամոսը Պրիմերայում ռեկորդ սահմանեց կարմիր քարտերի ցուցանիշով’

2489

‘

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, դաշտից հեռացվելով Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում, Պրիմերայում ռեկորդ է սահմանել կարմիր քարտերի ցուցանիշով, գրում է Marca-ն:

Դա իսպանացի պաշտպանի 19-րդ հեռացումն էր Պրիմերայում: Այդ ցուցանիշով Ռամոսը շրջանցեց Պաբլո Ալֆարոյին ու Խավի Ագուադոյին, որոնք Իսպանիայի առաջնության խաղերում ստացել էին 18-ական կարմիր քարտ:

Հիշեցնենք, որ  Բիլբաոյում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Ռամոսը 86-րդ րոպեին երկրորդ անգամ զգուշացվել էր «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի դեմքին արմունկով հարվածելու համար: Դա իսպանացի պաշտպանի 24-րդ կարմիր քարտն էր «Ռեալի» կազմում: Այդ ցուցանիշով Ռամոսին «Ռեալում» հաջորդում է իսպանացի լեգենդար պաշտպան Ֆերնանդո Հիերոն, որը ստացել է 12 կարմիր քարտ:

‘

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Պատմության սինդրոմը’