‘
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հաջողություն է մաղթել կոլումբիացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին, ով երեկ պայմանգիր է կնքել գերմանական «Բավարիա»-ի հետ.
«Հաջողություն եմ քեզ ցանկանում ապագայում: Սակայն ոչ այն դեպքում, երբ մեր ուղիները կհատվեն Չեմպիոնների լիգայում: Ամենայն հաջողություն քեզ, Խամե՛ս»,-գրել է իսպանացի պաշտպանը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ 25-ամյա կիսապաշտպանը երկու մրցաշրջան վարձավճարով կանցկացնի գերմանական ակումբում, որից հետո մյունխենցիները իրավունք կունենան ամբողջովին գնել նրա տրանսֆերը:
‘