‘Սերխիո Ռամոսի նյարդային պայքարը «պապարացիների» հետ (տեսանյութ)’

818

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի  եզրափակչի հերոսը դարձել է սկանդալային մի դրվագի մասնակից, երբ հայտնվել է «կրակի» գծում՝  ոչինչից չհանձնվող ֆանատուհու տեսախցիկի առաջ:

 Այս դրվագը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, Կադիսում, երբ Ռամոսը ռեստորանից դուրս է եկել մոր և ընկերուհու ուղեկցությամբ: Մուտքի մոտ իսպանացին անսպասելիորեն տեսել է տեսախցիկի լույսը, սակայն պարզվել է, որ դա ոչ թե պապարացի է, այլ հասարակ ֆուտբոլասեր մի աղջիկ:

Ասելով իրենց համար ստանդարտ դարձած նախադասություն՝ «Ոչ մի լուսանկար», Սերխիոն խնդրել է ջնջել լուսանկարը, սակայն կտրուկ ու վճռական մերժում է ստացել:  Դրան հաջորդել է  առանձնահատուկ երկխոսությունը, որի ժամանակ աղջիկը  Ռամոսին մեղադրել հարձակման մեջ: Այս ամենը նկարահանվել է  այս տարբեր խնդիրների սիրահար անորսալի որսորդուհու կողմից:

Ահա այդ երկխոսությունը.

 Ռամոս.- Դու չե՞ս պատրաստվում ջնջել լուսանկարը: Կամ դու կջնջես լուսանկարը և տեսանյութը, որը հիմա նկարահանում ես, կամ ես կվերցնեմ քո տեսախցիկը:

Լուսանկարիչ. Ինձ ձեռք մի տուր:

Ռամոս.-Ես չեմ պատրաստվում քեզ դիպչել:

Լուսանկարիչ.-Ինձ մի դիպչիր, թե չէ հիմա ոստիկանություն կկանչեմ:

Այդ պահին ընկերուհուն որոշել է պաշտպանել վերջինիս ուղեկիցները:

— Էյ, մի կպիր նրան, եղավ:

Ռամոսը, իր հերթին հետաքրքրվում է:

— Իսկ դու ինչ-որ խնդիր  ունես: 

Պարզվել է, որ ոչ մի խնդիր էլ  չկա, սակայն լուսանկարիչը ոչ մի կերպ չէր զիջում, և երբ «Ռեալի» պաշտպանը մեկ անգամ ևս փորձել է վերցնել տեսախցիկը, վերջինս  բղավել է.

— Էյ, էյ… Ես քեզ ոստիկանությանը կհանձնեմ, Անդրես, նա ինձ ապտակեց:

Այս դեպքի տեսանկարահանումից երևում է, որ ոչ մի ապտակ էլ չի եղել, սակայն այստեղ իր խոսքն է ասում Ռամոսի ընկերուհին և լուսանկարչին հասկացնում է, որ եթե նա նույն ոգով շարունակի, ապա անպայման ապտակ կստանա, բայց արդեն իրենից:
Ի վերջո, այս խոսակցությանը խառնվում է  Սերխիոյի մայրը, և որոշ ժամանակ անց կրքերը հանդարտվում են: Իսկ ահա ձայնագրությունը և Ռամոսի լուսանկարը հայտնվում է  համացանցում, որը վկայում է այն մասին, որ ֆուտբոլիստը չի ցանկացել կրքերը բորբոքել և շարունակել այդ վեճը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու. Իմ նշանակման դեպքում հայ-թուրքական սահմանի բացման հարցն ինձ համար առանցքային կլինի ‘