‘Սերյոժա Ավետիսյանի մոտ դրական աննշան փոփոխություններ կան. Նախարար’

1433

Հայաստանի կառավարությունը 2015 թվականի իր առաջին նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը: Այնուհետև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է  սպանդի արդյունքում ողջ մնացած Սերյոժա Ավեստիսյանի առողջական վիճակի մասին: Նախարարի խոսքերով, երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Որպես աննշան դրական փոփոխություն Մուրադյանը նշել է այն հանգամանքը, որ երեխային սկսել են կերակրել զոնդով:

«Սերյոժա Ավետիսյանը ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, սարքավորումներով ու դեղորայքով»,- հավաստիացրել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Ավետիսյաններին (ուղիղ)’