‘Սերոբ Բոզոյանը վիրահատվել է’

774

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում, հայտնում է «Փաստինֆո»-ն:

 Այս մասին ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանը տեղյակ էր պահել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որտեղ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր պետք է քննվեր Ս.Բոզոյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2013թ. հունվարի 22-ը:

Նախորդ հոդվածը‘Մարգարեթ Թետչերը Ամանորը կդիմավորի հիվանդանոցում’
Հաջորդ հոդվածը‘Ռամկավար Ազատական կուսակցությունը կպաշտպանի Ս.Սարգսյանին, նկատի առնելով նրա արդյունավետ քաղաքական գործունեությունը’