‘Սերոբ Բոզոյանի ինքնազգացողությունը վատացել է’

1266

Սերոբ Բոզոյանի կինը զանգել, ասել է, որ նա իրեն վատ է զգում վիրահատությունից հետո, երկու օր առաջ եմ խոսել կնոջ հետ: Այս մասին iLur.am-ին հայտնեց Սերոբ Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարվա ազատազրկման: Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ: Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին դատական նիստի լսումը նշանակված է դեկտեմբերի 24-ին:

Նախորդ հոդվածը‘Վարչապետի կինը ՀՀ պատվիրակության կազմում է. Նա ևս ներկա է եղել Դարոն Աջեմօղլուի հետ հանդիպմանը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական կողմը ուզում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը’