Հրանտ Մաթեւոսեանի ծննդեան 90-ամեակի առթիւ
«Մորեխը տեսա՞կ է, թէ՞ վիճակ»։ Մորեխը վիճակ է, Հրանտ․
Տեսակը՝ Կարմիր գրքում է՝ վերացել է արդէն շատ վաղուց։
Վիճակը՝ տեսակի ստուերն է, ապրում է մեզ հետ՝ աննկատ։
Եւ հիմա, նայիր, նա դանդաղ մեզ թաղում է իր խուփ խաւարում։
Մորեխը վիճակ է։ Այդ նա է քո գլխի արտերը հնձել։
Այդ նրա սեւ ամպն է ծանր սապատուել մէջքին իմ հիմա։
Եւ մենք՝ ճաղատ ու կուզիկ, տանում ենք նրան՝ ակամայ․
Զի մեր տեսակը մարդու դեռ, աւա՜ղ, վիճակ չի՛ դարձել․․․
(«Գարնանային էպիգրամներ» շարքից, 1982 թ․)