‘Սեւանա լիճը կդառնա «Էլիտար ձկնաբուծարան». «Ժողովուրդ»’

1062

ՀՀ կառավարությունը Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով  Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է:

Այսպիսով` կառավարությունը հետևողականորեն իրագործում է Սևանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը` ականջալուր չլինելով մասնագետների ահազանգերին: Ինչպես տեսնում ենք, երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին (այդ ձկնաբուծարանների վերահսկողությունն իրականացվում է ՀՀ նախագահի նստավայրի կողմից) կառավարությունում կարողանում են գումարներ գտնել: Իսկ, օրինակ, սահմանամերձ բնակիչների կրած վնասներն ամբողջությամբ փոխհատուցելու գումար գործադիրը չունի:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դիվերսանտներից մեկին «բռնած» կապիտանին չեն պարգևատրում, քանի որ նրա եղբայրը ընդդիմադիր է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘«Բադեն Բադենում թեժ է եղել. Սեպտեմբերի 1-ից 7 հատ նոր արագաչափ, որից 4-ը՝ 40 կմ/ժ»’