‘Սեւանա լիճը ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի թվում է’

735

Ռուսաստանյան Oktogo.ru զբոսաշրջային օնլայն ծառայությունը կազմել է հետխորհրդային երկրներում ռուսաստանցի տուրիստների նախընտրած ամառային հանգստի վայրերի ցանկը: Ցանկում հայտնվել է նաեւ Սեւանա լիճը:
Աղյուսակում ընդգրկվել են այն հանգստավայրերը, որտեղ հանգիստը, ներառյալ՝ գիշերակացը, սնունդը եւ էքսկուրսիաները, չեն գերազանցում 25 հազար ռուբլին (շուրջ 300 հազար դրամ), եւ որոնք գտնվում են համապատասխան պետությունների մայրաքաղաքներից ոչ հեռու, քան երեք ժամվա հեռավորության վրա, փոխանցում է Newsarmenia.ru-ն

Նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի լավագույն տասնյակում են

  1. Իսսիկ-Կուլ լիճը (Ղրղզստան)  
  2. Բորովոյե առողջարանը (Ղազախստան)
  3. Նարոչ լիճը (Բելառուս)
  4. Գագրան (Աբխազիա)
  5. Խուդաթը (Կասպից ծով, Ադրբեջան)
  6. Յուրմալան (Ռիգայի ծովածոց, Լատվիա)
  7. Սեւանա լիճը (Հայաստան)
  8. Պալանգան (Բալթիկ ծով, Լիտվա)
  9. Բաթումի (Սեւ ծով, Վրաստան)
  10. Վադուլ-լույ-Վեդեն (Դնեստր, Մոլդովա)

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. ԵԱՀԿ պատրաստ է աջակցել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգելմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենայի հարվածից 18-ամյա հեծանվորդը մահացել է’