‘Սեւանա լճում կորած ձկնորսները դեռ չեն գտնվել’

621

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված երկու քաղաքացիներ: Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք: Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար): Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի նավը և 2 մոտորանավակ (4 ջրափրկարար): Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Օֆշորի Տիգրանն ու հասարակության ինքնակազմակերպումը’
Հաջորդ հոդվածը‘Հոսպիտալում ծեծի ենթարկված ու կալանավորված զինվորների հարազատներին արգելում են հանձնուք փոխանցել’