‘Սեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’

761

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ  ՏԿ և ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նախորդ հոդվածը‘Երևանում սպասվում է մինչև 10 աստիճան ցուրտ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ անդամը նշանակվել է ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ ‘