‘Սեֆիլյանը ցուցմունք չի տվել, ՄԻՊ աշխատակիցներն էլ կայցելեն նրան ‘

2565

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույնօրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելումասին:

«Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությանաշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝  ԺիրայրՍեֆիլյանին տեսակցության»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը փոխանցում է, որ այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ:

«Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է:

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սեֆիլյանին»,- փոխանցում է դիտորդական խումբը:

Իր հերթին Սեֆիլյանի փաստաբանը Ա1+-ին ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ:

«Եղել է գեղեցիկ բեմադրություն: Այն ինչ- որ տվյալ անձը առերեսման համար ասաց, բառացի անհեթեթություն է»,- ասել է փաստաբան Արա Զաքարյանը:

Ելնելով նախաքննական գաղտնիքից՝  Զաքարյանը մանրամասներ չի ներկայացրել. «Մի բան ակնհայտ երեւում էր, որ նա կոնկրետ այդպիսին պատրաստված էր եւ նպատակ է հետապնդում ուղղակիորեն Ժիրայր Սեֆիլյանին մեղադրել ինչ- որ  հանցագործության կատարման մեջ»:

Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ պարզաբանում էլ չի ցանկանում տալ:

 

Նախորդ հոդվածը‘Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային տերության’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Գերմանիան և Լեհաստանը նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’