‘
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վճիռը. դատարանը բոլոր կալանավորների խափանման միջոցը փոխեց եւ ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Ժիրայր Սեֆիլյանի պարագայում դատարանը փոխեց խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու միջոցով: Սեֆիլյանի համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ մի շարք պատգամավորներ: Սեֆիլյանն ազատ կարձակվի ավելի ուշ՝ գրավի վճարումից հետո:
‘