‘Սեֆիլյան. Այս տարի առանց Սերժի’

907

«Կարծում եմ, որ այսօր մենք միասին ենք, ամբողջ ընդդիմությունը միավորված է, եւ սա իրավիճակի փոփոխություն է»,- քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ այսօր ՀՀ  քաղաքացիներին կարելի է բաժանել երկու բանակի, կապված առաջիկա հանրաքվեի հետ. մի մասը ունի այն կարծիքը, որ անպայման պետք է գնալ քվեարկության եւ տեր կանգնել քվեին, եւ 2-րդ խումբը այն խումբն է, որը չի ուզում մոտենալ արկղերին` մերժելով այս գործընթացը: «Ուստի, այս մարտավարության շնորհիվ մեզ հաջողվել է առաջնորդել այս երկու բանակները: Առաջինին առաջնորդում է «Ոչ»-ի ճակատը, երկրորդին առաջնորդելու ենք մենք: Այս երկու թեւերի գործողությունները գնում են դեպի նույն կետը, եւ այդ կետը սպասվող հեղափոխությունն է: Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն, այս տարի առանց Սերժի»,- ասաց Սեֆիլյանը` կոչ անելով «Ոչ-ի ճակատին միանալ իրենց նստացույցին:  

 

Նախորդ հոդվածը‘«Ոչ»-ի հանրահավաքը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Չե՞ք հասկանում, որ երկրին պետք է ժողովրդի կողմից ընտրված նախագահ’