‘Սթարիջը կարող է տեղափոխվել Թուրքիա’

1001

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում: Այս մասին հայտնում է SkySports-ը:

Ըստ աղբյուրի՝ անգլիացին մոտ է «Տրաբզոնսպոր» տեղափոխվելուն: Նշվում է, որ ակումբը պայմանագիր է առաջարկել խաղացողին, որն այս պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ Սթարիջի ու «Լիվերպուլի» հետ պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը:

Ֆուտբոլիստը «կարմիրների» կազմում մասնակցել է 160 հանդիպման ու դարձել 67 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հաստատեց՝ «Բանանցի» անվանափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘Թրամփն սպառնացել է ազատ արձակել ԵՄ քաղաքացի հանդիսացող ԻՊ գրոհայիններին’