‘«Սթեմֆորդ Բրիջ»-ի աշխատակիցը Ֆաբրեգասին դավաճան ու «Արսենալ» է անվանել(տեսանյութ)’

1140

Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է թիմի մարզադաշտի աշխատակցին Սեսկ Ֆաբրեգասին «արսենալյան» անցյալը հիշեցնելու համար:

Դեռևս մրցաշրջանի սկզբին, երբ «Չելսի»-ի ղեկին Ժոզե Մոուրինյոն էր, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնի է դառնում միայն հիմա՝ «Արսենալ» – «Չելսի» խաղի նախօրեին:

2015 թվականի սեպտեմբերին «Սթեմֆորդ Բրիջ»-ի աշխատակիցներից մեկը, տեսնելով Սեսկ Ֆաբրեգասին, բղավել է. «Դու դավաճան ես, դու «Արսենալ» ես»՝ ակնարկելով այն, որ ժամանակին Ֆաբրեգասն ավելի քան 300 խաղ է անցկացրել «զինագործներ»-ի կազմում:


Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Հպարտ եմ խաղալ Հայաստանի համար»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է «Բորուսիա Մ.» — «Բորուսիա Դ.» հանդիպման լավագույն խաղացող’