‘Սթիվեն Բեննոն. Թրամփը իմպիչմենտի քվեարկությանը «չի դիմանա»’

2491

Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իմպիչմենտի քվեարկության դեպքում, հավանաբար, չի կարող պահպանել պաշտոնը, հաղորդել է Vanity Fair պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ երկու շաբաթ առաջ Բեննոնը հետազոտություն է անցկացրել, թե կառավարության որ անդամները հավատարիմ կմնան Թրամփին, եթե կիրառվի ԱՄՆ սահմանադրության 25-րդ լրացումը (նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցում):

 Բեննոնը և նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը ենթադրում են, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները «սպասում են Թրամփին իմպիչմենտ հայտարարելու հնարավորությանը»,- ասվում է ուղերձում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանում Պուտինը հանդիպել է Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հետ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը պահանջել է մահապատժի ենթարկել Նյու Յորքի ահաբեկչին’