‘Սթիվեն Հոկինգ. Մարդկությունը ինքնասպանության է գնում’

1472

Միջուկային պատերազմներ, գլոբալ տաքացում, արհեստական ինտելեկտ, գենային ինժեներիայի ստեղծած վիրուսներ – մարդու կողմից արարված այս չորս վտանգները լրջորեն սպառնում են նրա գոյությանը: Նման եզրակացության է հանգել  բրիտանացի գիտնական, պրոֆեսոր Սթիվեն Հոկինգը:

BBC-ի աշխատակիցների համար կարդացած իր դասախոսությունում Հոկինգը կարծիք է հայտնել, որ գիտության և տեխնոլոգիայի հետագա զարգացումը «նոր հնարավորություններ է ստեղծում ամեն ինչ կործանելու համար»: Հոկինգի կարծիքով՝ մարդկությունը կարող է գոյատևելու հնարավորություն ունենալ՝ այլ մոլորակների վրա գաղութներ հիմնելու միջոցով:

«Թեպետ ամբողջ Երկիր մոլորակի աղետի հնարավորությունը ամեն առանձին վերցված տարում շատ փոքր է, սակայն ժամանակի ընթացքում այն կմեծանա, և հազար կամ մի քանի տասնյակ հազար տարի անց դա գործնականում անխուսափելի կդառնա»,- ասել է պրոֆեսորը:  «Այդ ընթացքում մենք պետք է թափանցենք տիեզերքի խորքերը, հասնենք այլ աստղերի, և այդ դեպքում Երկիր մոլորակի աղետը չի նշանակի մարդկային ռասայի ոչնչացում»:

Այն բանից հետո, երբ 1963 թ. Սթիվեն Հոկինգի մոտ ախտորոշվել է  ամիոտրաֆիկ սկլերոզ, և դրա հետևանքով՝ ամբողջ մարմնի կաթվածահարություն, ֆիզիկական հաշմանդամությունը հաղթահարելու նրա համառությունը հիացմունքի է արժանանում ողջ աշխարհում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պակիստանում հարձակում է կատարվել համալսարանի վրա, կան զոհեր. Լրացված’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’