‘Սթիվեն Ֆրայն ամուսնանում է իր 27-ամյա ընկերոջ հետ’

897

Բրիտանացի հանրաճանաչ դերասան և գրող Սթիվեն Ֆրայը որոշել է ամուսնանալ ընկերոջ՝ Էլիոթ Սփենսերի հետ:

57-ամյա Ֆրայը և 27-ամյա Սփենսերը ամուսնությունը գրանցելու համար դիմել են Ֆրայի հայրենի՝ Նորֆոլք կոմսության Դիրեմ քաղաքի շրջանային խորհուրդ:

Այս մասին իր ընթերցողներին առաջինը տեղեկացրել է Sun թերթը: Դրանից հետո Սթիվեն Ֆրայն իր Twitter-ում գրել է. «Օ՛հ, ոնց որ թե գաղտնիքը բացվեց: Ես շատ, շատ երջանիկ եմ, բայց մենք հույս ունեինք հարսանիք անել նեղ շրջապատով: Ո՜ւր էր թե…»:

Սթիվեն Ֆրայը վաղուց էր հանդես գալիս համասեռ ամուսնություններն ընդունելու օգտին ու նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում հանդիպել էր  «համասեռամոլության քարոզչությունն» արգելող ռուսաստանյան օրենքի հեղինակի՝ Վիտալի Միլոնովի հետ և կոչ էր անում բոյկոտել Սոչիի Օլիմպիական խաղերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման վետո կդնի Կանադայի նավթամուղի նախագծի վրա’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահն առաջին անգամ ներկա է եղել Ծննդյան տոների պատարագին’