‘Սթիվ Ջոբս՝ հանճար, որ փոխեց ժամանակը’

1227

60 տարի առաջ՝ 1955 թ. փետրվարի 24-ին, Սան-Ֆրացիսկոյում ծնվեց Սթիվեն Փոլ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրներից մեկը: Նրա ծնողներն էին ամերիկուհի Ջոան Քերոլ Շիբլեն և սիրիացի Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին: Շիբլեի և Ջանդալիի ազգականները դեմ էին նրանց հարաբերություններին, ուստի մայրը Սթիվի դաստիարակությունը վստահեց Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին:

1972 թ. Սթիվն ավարտեց դպրոցը և ընդունվեց Օրեգոն նահանգի Ռիդ-քոլեջ, որտեղից մեկ տարի անց դուրս եկավ սեփական ցանկությամբ՝ շարունակելով մասնակցել մի շարք դասընթացների, այդ թվում՝ գեղագրության և աուդիտի:

1972-1976 թթ. Ջոբսն աշխատում էր համակարգչային խաղեր մշակող Atari Inc. ընկերությունում, մասնակցում ինքնաշեն համակարգիչներ ստեղծող ակումբների աշխատանքներին:

1976 թ. ապրիլի 1-ին Սթիվ Ջոբսն իր դպրոցական ընկերոջ՝ Սթիվ Վոզնյակի հետ միասին հիմնեց Apple Computer inc.  ընկերությունը:

Անվանի գյուտարարի, IT-արդյունաբերությունը հիմնովին շուռ տված մարդու կենսագրության հիմնական փուլերը՝ ТАСС-ի պատկերասրահում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին T-90C տանկերի մատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Օլանդը խոստացել է ավելի կոշտ պայքար մղել հրեատյացության դեմ’