‘Սթիվ Ջոբսի 10 ձախողված «ստեղծագործությունները» Apple-ում’

1178

Օգոստոսի կեսերին էկրան բարձրացավ Սթիվ Ջոբսի հանճարի մասին պատմող առաջին խաղարկային ֆիլմը Էշթոն Քաթչերի մասնակցությամբ: Ջոբսի հանճարի և տեխնոլոգիաների ոլորտում նրա ավանդի մասին դեռ երկար կխոսեն, և քանի որ Apple-ի ամենահաջողված տեխնիկան մեզ շրջապատում է ամենուր, ժամանակն է խոսել նրա մասին, ինչն այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ կամ, ավելին, տապալվեց:

 

 

 

The Lisa

The Lisa-ն առաջին գրաֆիկական ինտերֆեյսով համակարգիչն էր, որը Ջոբսն անվանել էր իր դստեր պատվին: 1983-ին այն արժեր 10. 000 $, և հասկանալի է, որ այն իրենց կարող էին թույլ տալ միայն մեծահարուստները, բայց նրանք էլ չշտապեցին գնել The Lisa-ն, իսկ Macintosh-ի թողարկումից հետո այն ընդհանրապես սկսեց չվաճառվել: Ջոբսը որոշեց The Lisa-ն վերածրագրավորել Mac So-ով և վերանվանել այն Macintosh XL, բայց այս որոշումը նույնպես ոչինչ չփոխեց, և Apple-ը որոշեց այն պարզապես հանել վաճառքից:

Hockey Puke Mouse

Apple-ի արտադրության առաջին մկնիկը, որը համակարգչին միանում էր USB-ի միջոցով: Սա այն դեպքն էր, երբ Ջոբսը պարզապես չափազանց «մինիմալիստ» գտնվեց, քանի որ այս մկնիկով կարող էին հարմար աշխատել միայն երեխաները:

Power Mac G4 Cube

Քառակուսի պարագծով, 20 սմ բարձրությամբ համակարգիչ, որն ուներ G4-ի ամբողջ թափը, բայց որում բացակայում էին ելքերը: Իր կոնստրուկցիայից ելնելով՝ Power Mac G4 Cube հաճախ անցնում էր քնելու ռեժիմի, իսկ որոշ գնորդներ, չգիտակցելով ,որ այն չունի օդամղիչներ, հաջողեցրին փակել օդափոխությունն ու դրանով փչացնելով համակարգիչը: Apple-ը բավականին արագ ընդունեց իր սխալն ու ստեղծեց Mac Mini-ն:

Apple Dislay Connector

2000-ին Apple-ն արտադրեց Connector, որը միաժամանակ հաղորդում էր վիդեո ազդանշան, էլեկտրասնուցում ու նաև որպես USB: Բայց խնդիրն այն էր, որ այն կարող էր աշխատել միայն Apple-ի հետ, ինչն օգտատերերին դուր չէր գալիս, և այն չէր աշխատում: Բացի այդ՝ Connector-ը չէր աշխատում 43 սմ CRT մոնիտորների և 76 սմ LCD մոնիտորների հետ: Արդյունքում՝ գնորդները չէին կարողանում օգտագործել համակարգիչն իրենց նախընտրած մոնիտորի հետ:

iPod Shuffle 3

Apple-ը պարզապես որոշեց, որ իր ամենաէժան սարքավորման վրա չափից շատ կոճակներ կան, և որոշեց դրանք տեղափոխել ականջակալների վրա: Արդյունքում՝ iPod Shuffle 3-ը կարելի էր օգտագործել միայն օրիգինալ ականջակալների հետ, ինչը դուր չէր գալիս մարդկանց:

Power Mac G4S

1999-ին թողարկված այս համակարգչի ամենամեծ առավելությունը երևի թե դիզայնն էր: Նրա խնդիրն այն էր, որ Apple-ը ստիպված էր իջեցնել պրոցեսորի հաճախականությունը՝ 450 ՄՀց-ից հասցնելով այն 400 ՄՀց-ի: Խնդիրն այն էր, որ պրոցեսորն արտադրող Motorola-ն ժամանակին չէր հասցնում արտադրել բավականաչափ պրոցեսորներ: Apple-ում, իհարկե, դժգոհ էին, և 2005-ից սկսած՝ ընկերության համար պրոցեսորներ արտադրում է Intel-ը:

Flower Power и Blue Dalmatian iMac

iMac G3-ի հաջողությունից ոգեշնչված՝ Apple-ում որոշեցին շարունակել գունային «տոնակատարությունն» ու արտադրեցին Flower Power и Blue Dalmatian: Եվ չնայած առաջին ցուցադրությունից հետո արձագանքները բավականին հաջող էին, Apple-ը բավականին արագ վերադարձավ ավելի հանգիստ գույների:

Apple TV

Թեև այս սարքն այժմ բավականին էժան է, բացի այդ՝ ավելի օգտակար, 2007-ին Apple TV-ի մասին հաճախ արտահայտվում էին որպես «ոչինչ»: Apple TV-ով հնարավոր էր դիտել միայն տեսահոլովակներ՝ ներբեռնված iTunes-ից և Youtube-ից, ինչը կարելի էր անել նաև սովորական ամենաթույլ համակարգչով, իսկ Apple TV-ին, բացի այդ երկու ֆունկցիաներից, ոչինչ չէր անում:

iSight

Այժմ առկա են տարբեր տեսակի տեսախցիկներ, որոնք հնարավոր է տեղադրել յուրաքանչյուր վայրում, բայց 2003-ին դեռևս այդպես չէր: Apple-ում որոշեցին, որ մի սարքավորման մեջ կարելի է համադրել տեսախցիկ և միկրոֆոն: Գաղափարն, իհարկե, հետաքրքիր էր, բայց 149 $ վճարելու պատրաստ գնորդներ բավականին քիչ կային: Այդ իսկ պատճառով էլ iSight-ը վաճառքից հանվեց արտադրությունից 3 տարի անց:

Mac OS X 10.0 “Cheetah”

Ներկայումս Mac OS X-ը համարվում է լավագույն օպերացիոն համակարգերից մեկը, ինչը չես ասի նրա առաջին՝ 2001-ին թողարկված Mac OS X 10.0 “Cheetah”-ի մասին: Apple-ը շտապեց այն թողարկելիս, և արդյունքում՝ օգտատերերը խնդիրների էին հանդիպում նույնիսկ ամենասովորական պատուհանը փոքրացնելիս: Բացի այդ՝ նրանով հանարավոր չէր գործածել CD կամ DVD, ինչն այդ տարիների համար բավական տխուր էր:

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. Եվրոպական Միությունն այժմ պետք է լինի ավելի զգոն ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրամայդան. Ուկրաինայում 4 բուհերի ուսանողներ էլ են միացել ցուցարարներին’