Սթոլթենբերգը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները

507

Ֆինլանդիան և Շվեդիան հազիվ թե կարողանան դառնալ դաշինք ընդունվելու թեկնածուներ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, պետք է լուծեք դա։ Միշտ այդպես է եղել»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Սթոլթենբերգի՝ Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրյալ երկրներ, կարող են մասնակցել Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին, որը կայանալու է հունիսի 28-30-ը։

 Նա նաև նշել է, որ այդ երկրների համար «դժվար» կլինի դառնալ թեկնածու երկիր, եթե մինչև հունիսի 28-ը պատասխան չտան Թուրքիային։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԸնդդիմախոսների առևանգման հանցակիցը կդատվի արտերկրում
Հաջորդ հոդվածըՉալոյանի մարզիչներից մեկը շշով հարվածել է մրցավարին․ Բռնցքամարտիկը դուրս մնաց պայքարից