ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
«Իմ նպատակը, նախկինի պես, այն է, որ հոգ տանեմ, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարողանան ՆԱՏՕ մտնել մոտ ժամանակներս,- ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում ամերիկյան Politico թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ։- Ես դա երաշխավորել չեմ կարող, բայց ասում եմ, որ դա իմ նպատակն է»։
Թերթը գրում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այդ հարցում լավատեսություն է պահպանում, չնայած Թուրքիայի առարկություններին։ «Սա առաջին անգամը չէ, երբ մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մյուսների հետ»,- հիշեցրել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։