‘Սթոլթենբերգին չի հաջողվել հանդիպել Բարաք Օբամայի հետ’

1075

Սպիտակ տունն անտեսել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի խնդրանքը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ:

Այդ մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքին մոտ կանգնած աղբյուրներին: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

Սթոլթենբերգը, ով երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, ՆԱՏՕ-ի ղեկավարումն ստանձնել է 2014 թ. հոկտեմբերին: Իր նշանակման պահից ի վեր նա ոչ մի անգամ չի հանդիպել Օբամայի հետ: Փոխանցում է echo.msk.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Տեխնիկական աջակցության շրջանակներում ՌԴ-ն Հայաստանին կարող է տրամադրել 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու օժանդակություն ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանը «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքների «վերջը տեսնում է»’