Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ և հիմնական օրն ավարտվել է մի շարք որոշումներով և հայտարարություններով կառույցի ռազմական կարողություններն ուժեղացնելու, ռազմական ծախսերը մեծացնելու, Եվրոպայի և Ասիայի գործընկերների հետ փոխգործակցությունն աշխուժացնելու վերաբերյալ՝ Ռուսաստանին և Չինաստանին ավելի արդյունավետորեն դիմակայելու համար, որոնց համագործակցությունը հատկապես անհանգստացնում է ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը մամուլի ասուլիսում ուղղակի կերպով հաստատել է այն փաստը, որ դաշինքը սկսել է Ռուսաստանին դիմակայելու փուլին պատրաստվել առնվազն 2014 թվականից։
«ՆԱՏՕ-ն վաղուց է դրան նախապատրաստվել, այնպես չէ, որ մենք փետրվարի 24-ին ենք հասկացել, որ Ռուսաստանը վտանգավոր է։ Իրականությունն այն է, որ մենք դրան պատրաստվել ենք 2014 թվականից։ Դրա համար էլ մենք ուժեղացրել ենք մեր ռազմական ներկայությունը դաշինքի արևելքում, և ՆԱՏՕ-ն սկսել է ավելի շատ փող հատկացնել պաշտպանությանը»,- հայտարարել է Սթոլթենբերգը։
Փոխանցում է tass.ru-ն։