Սթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ն նկատում է ՌԴ-ի ներկայության աճ հեռավոր Հյուսիսում

585

ՆԱՏՕ-ն արձանագրում է Ռուսաստանի ներկայության աճ Ծայր Հյուսիսում։

Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Politico-ին տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք, որ հեռավոր Հյուսիսում միաժամանակ շատ տարբեր բաներ են կատարվում։ Մենք, անշուշտ, տեսնում ենք Ռուսաստանի ներկայության մեծացումը։ Նրանք կրկին բացում են խորհրդային ժամանակների հին ռազմաբազաները։ Մենք նրանց ներկայության մեծացում ենք նկատում օդում և ծովում։ Նրանք կատարելագործում են իրենց ռազմական միջոցները, ներառյալ սուզանավերը և հատկապես ավելի ժամանակակից զենքերը, նկատի ունեմ՝ միջուկային զենքերը»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ իրավիճակը Հյուսիսում նշանակություն ունի՝ Ատլանտիկայի երկու կողմերում դաշինքի երկրների անվտանգության տեսակետից։

«Դրա համար էլ ես ողջունում եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք, որովհետև դա կուժեղացնի մեր ներկայությունը հեռավոր Հյուսիսում»,- հավելել է Սթոլթենբերգը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքը գլխավորում է Twitter-ը
Հաջորդ հոդվածըՃապոնիան մեղադրում է Ռուսաստանին միջուկային զենք կիրառելու սպառնալիքների համար