‘
Ամերիկյան կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատմել է, թե ով կարող էր խաղալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը կինոյում, հաղորդում է New York Times-ը:
Սթոունի խոսքով՝ ինքը վստահ չէ, որ կհամարձակվի ֆիլմ նկարահանել ռուսաստանյան պետության ղեկավարի մասին: «Երբեմն, ինչ-որ իրական բան տեսնելիս՝ ես վստահ չեմ, թե դա կարող եմ արտահայտել»,- պարզաբանել է նա:
Այնուհանդերձ, ռեժիսորն ասել է, թե գիտի՝ ով կարող էր խաղալ Պուտինի դերը: «Արտաքուստ նրան մի քիչ նման է Ջերեմի Ռենները»,- ասել է Սթոունը, բայց ավելացրել, որ Ռուսաստանի նախագահը շատ խելացի է, իսկ թե ինչքան խելացի է Ռենները՝ ինքը տեղյակ չէ:
Ըստ Սթոունի՝ Պուտինին նման կարող է լինել նաև Լեոնարդո Դի Կապրիոն: «Նա նաև կարող է Լենինի դերը խաղալ»,- ասել է ռեժիսորը:
Ավելի վաղ Սթոունը Պուտինի մասին իր վավերագրական ֆիլմն անվանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացում թույլ չտալու փորձ:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘