‘
Անգլիական «Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ասմիր Բեգովիչի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Դարպասապահի խփած գոլը «Սաութհեմփթոն»-ի դարպասը ամենահեռահարն էր ֆուտբոլի պատմության մեջ: Գնդակի թռիչքը հարվածի պահից մինչև մրցակցի դարպասը կազմել է 91.9մ: Հատկանշական է նաև, որ դարպասապահը գոլի հեղինակ է դարձել խաղի 12-րդ վայրկյանին: Բեգովիչը ստացել է պատվոգիր՝ ռեկորդ սահմանելու համար:
Հիշեցնենք, որ խաղը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 2-ին և ավարտվել էր 1-1 հաշվով:
‘