‘Սթրոս-Կանին կհարցաքննեն մարմնավաճառության կազմակերպման գործի շրջանակներում’

566

Արտարժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ Carlton հյուրանոցում իբր տեղի ունեցած մարմնավաճառության կազմակերպման գործով, հայտնում է France-Presse լրատվականը:

Քննչական մարմիններին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ Սթրոս-Կանը հունվարի 24-ին պատրաստվում է հանդիպել քննիչներին:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, հանցավոր խմբի կազմում իրականացվող կավատությունը պատժվում է  մինչև 20 տարի ազատազրկմամբ: Ամենայն հավանակությամբ՝ Սթրոս-Կանի գործով քննությունը կավարտվի 2013թ. ամռանը:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի թալիբները սպառնում են գրոհ իրականացնել Հնդկաստանում’
Հաջորդ հոդվածը‘2014թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնություն. Հայաստան-Հունաստան 0:5’