‘«Սիբիրյան խոց» ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ ‘

714

Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են «սիբիրյան խոց» հիվանդության կասկածով 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի դեպքում  հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական, iLur.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցեր, լաբորատոր հետազոտություններ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:Ներկայումս «սիբիրյան խոց» ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է, և առկա է առողջացման դրական տեղաշարժ:

Առողջապահության նախարարության վստահեցմամբ՝ համաճարակային իրավիճակը վերահսկելի է: 

Նախորդ հոդվածը‘Մարտական հրաձգության փուլ «Տիգրանակերտ» զորավարժարանում ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պատրիարքի միջնորդությամբ երրորդ նախագահը ներում է շնորհել առաջին նախագահի որդուն’