‘
ՌԴ Բարնաուլ քաղաքի ոստիկանությունը փնտրում է դպրոցահասակ մի աղջկա, որն արդեն երկու բնակարանից գողություն է կատարել՝ իր գերմանամկան (хомяк) օգնությամբ: Ռուսաստանի ՆԳՆ փոխանցմամբ, 10-11 տարեկանի տեսք ունեցող աղջնակը գերմանամկան հետ դուրս էր գալիս փողոց, ծանոթանում իր հասակակիցների հետ, առաջարկում վերջիններիս նվիրել իր գերմանամկանը, հետո ասում, որ նախ պետք է հարցնել հասակակից երեխաների ծնողների թույլտվությունը եւ այդ երեխաների հետ գնում էր վերջիններիս տուն: Արդեն տանը աղջնակը վստահություն ձեռք բերում, հետո առաջարկում էր մի քիչ խաղալ երեխաների հետ, ու երբ հյուրընկալող երեխաների ծնողները տնից դուրս էին գալիս, աղջիկը խաղի ընթացքում գողանում էր տան թանկարժեք իրերն ու հեռանում: Արդեն փողոցում աղջկան դիմավորում էր մի կին, որի հետ նրանք շարժվում էին դեպի մոտակա առեւտրի կենտրոնը:
‘