‘Սիդնեյում վերամբարձ կռունկը ընկել է շենքի վրա (տեսանյութ)’

621

Սիդնեյի կենտրոնում գտնվող շինարարական հարթակներից մեկում վերամբարձ կռունկը հրդեհվել է և ընկել հարևան շենքի վրա, հայտնում է РИА Новости-ն:

Բարեբախտաբար՝ վարորդին հաջողվել է դուրս գալ խցիկից՝ մինչև կռունկի փլուզումը:

Իրավապահ մարմինները շրջափակել են դեպքի վայրը:  Մոտակա գրասենյակների գրեթե 200 աշխատակիցները հրատապ տարհանվել են, դադարեցվել է շրջակայքի երթևեկությունը:

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում Facebook ցանցը լիովին արգելափակվել է’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային հիմնադրամները դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը «որսագող տնօրենի պատճառով»’