‘Սիեռա-Լեոնեի փոխնախագահը ԱՄՆ դեսպանատանը քաղաքական ապաստան է խնդրել’

1118

Սիեռա-Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման պաշտոնանկ է արել իր տեղակալին՝ Սամուել Սամ-Սումանային՝ այն բանից հետո, երբ վերջինս քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ դեսպանատանը: Սամ-Սումանան պնդում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

Անցյալ շաբաթ նախկին փոխնախագահը հեռացվել է APC իշխող կուսակցությունից՝ հակակուսակցական գործունեության մեղադրանքով: Այնուհետև զինվորականները զինաթափել են քաղաքական գործչի թիկնազորին և շրջապատել նրա նստավայրը:

Շաբաթ օրը Սամ-Սումանային հաջողվել է դուրս գալ Ֆրիթաունի իր տնից և հասնել ԱՄՆ դեսպանատուն, որտեղ էլ նա քաղաքական ապաստան է խնդրել: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը իջել է 0.8 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենի բացահայտումները սպառնալիք են Միացյալ Թագավորության անվտանգությանը’