‘Սիլվա. «Մանչեսթեր Սիթի»-ին ոչ-ոքին ձեռք չի տալիս դերբիում. միայն՝ հաղթանակ»’

1513

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կիսվել է ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ սեպտեմբերի 10-ին կայանալիք արտագնա խաղից ունեցած սպասելիքներով.

«Մենք մրցաշրջանը շատ լավ ենք սկսել, սա մեծ, շատ կարևոր խաղ կլինի: Բայց մենք չպետք է խաղանք ոչ-ոքիի համար: Մենք խաղադաշտ ենք դուրս գալու մեկ նպատակով՝ հաղթել:

Վերջին տարիներին «Ման. Սիթի»-ն լավ է խաղում «ՄՅՈՒ»-ի դեմ: Մենք գիտենք, որ սա շատ բարդ մրցակից է, բայց ոչ-ոքին մեզ ձեռք չի տալիս: Միայն՝ հաղթանակ»,- ասել է Սիլվան իսպանական Cope ռադիոկայանի եթերում:

Նախորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. «Եզրափակիչ փուլ դուրս գալու համար Իտալիան պետք է մեծ ջանքեր գործադրի»’
Հաջորդ հոդվածը‘Թերրի. «Երբեք չեմ մոռանա այն, ինչ արեց Ֆերգյուսոնը ինձ և իմ ընտանիքի համար»’