‘
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման իր քաղաքական ընդդիմախոս եւ Unipol ապահովագրական ընկերության ղեկավարի հետ մասնավոր զրույցը հրապարակելու մեղադրանքով: Ակնկալվում է, որ Բեռլուսկոնին մոտ ժամանակներս կբողոքարկի վճիռը: Ընդ որում, ըստ BBC-ի, նա դեռեւս ազատության մեջ է գտնվում:
Դատարանը համաձայնել է նախաքննության այն եզրակացության հետ, որը պնդում է, թե նախկին վարչապետը համաձայնվել է խոսակցությունների սղագրությունը հրապարակել իր կրտսեր եղբայր Պաոլո Բեռլուսկոնիի ղեկավարած թերթում:
Վերջինս նույնպես դատապարտվել է՝ երկու տարի երեք ամսվա ազատազրկման:
Նշված բանակցությունների հրապարակման արդյունքում ձախողվել է Unipol-ի կողմից BNL բանկի ձեռքբերման գործարքը, ինչին ձգտում էր Բեռլուսկոնին:
Բեռլուսկոնին ներկա պահին անցնում է մեկ այլ գործով եւս, որով նա մեղադրվում է անչափահաս մարմնավաճառ Քարիմա Մահրուտի հետ սեռական կապերի մեջ:
‘