‘Սիկորսկի. Ուկրաինան Եվրոպայի մաս կազմելու ևս մի հնարավորություն է բաց թողնում’

572

Ուկրաինան չօգտվեց Եվրոպային ավելի մոտենալու իր շանսը, որը  տվել էր «նարնջագույն հեղափոխությունը», այժմ նա ևս մի հնարավորություն է բաց թողնում, այսօր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության լիագումար նիստում հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Լեհաստանը և Շվեդիան են եղել «Արևելյան գործընկերություն» նախագծի նախաձեռնողները, որի մեկնարկը տրվել է Պրահայում 2009 թ. մայիսի 8-ին:

Նախարարի խոսքով՝ Կիևը սպառել է «ԵՄ-ի բարի կամքը, ինչը կար Ուկրաինայի հանդեպ «նարնջագույն հեղափոխության» արդյունքում», և հիմա, ըստ նրա՝ «Ուկրաինան կորցնում է Եվրամիությանը մոտենալու ևս մի հնարավորություն»: «Մենք Յանուկովիչին ընդունում ենք որպես Ուկրաինայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ: Նա որոշում է կայացնում ձեր երկրի անունից, սակայն նման պահվածքը, որ դրսևորվեց վերջերս, անընդունելի է մեզ համար: Մենք նման խաղեր չենք խաղում», ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է  Սիկորսկին: 

Նախորդ հոդվածը‘Շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-ԱՄՆ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’