‘Սիկտիվկարում դպրոցականները փորձել են թմրանյութը խլել սկյուռիկից’

616

Սիկտիվկարցի դպրոցականները հետապնդել են սկյուռիկին, որն ատամների արանքում անհայտ պարունակությամբ ինչ-որ փաթեթ է պահած եղել, հաղորդում է Интерфакс-ը:

Սիկտիվկար քաղաքի Օրբիտա շրջանում անցորդներից մեկի ուշադրությունը գրավել է անչափահասների խումբը, որը փորձել է բռնել բերանում անհայտ փաթեթ պահած սկյուռիկին: Անցորդը, որը, պարզվել է, ոստիկանության նախկին աշխատող է եղել, սկյուռիկի «ռազմավարը» նմանեցրել է այն փաթեթներին, որոնցում սովորաբար թմրանյութեր են փաթեթավորվում: Մինչ հավաքվածները մտածում էին՝ ինչ անել, սկյուռին հաջողվել է թաքնվել:

Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը,  Կոմի հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կարծիքով՝ տարածաշրջանում վերջերս ավելացել է այն քրեական գործերի թիվը, որոնք կապված են սինթետիկ թմրանյութերի շրջանառության հետ: Հաճախ հանցագործներն, այսպես կոչված՝ «ներդրումներ» են կատարում՝ թմրանյութերի փաթեթները պահելով փողոցի տարբեր թաքստոցներում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ կախարդների զոհ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Parliamentmonitoring. ՀԱԿ-ը Ազգային Ժողովի ամենաակտիվ խմբակցությունն է’