‘Սիմեոնեն կարծում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը Գրիզմանն է’

1104

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հասցեին:

«Նախորդ մրցաշրջանում Գրիզմանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա հաղթել էր Աշխարհի առաջնությունը, Եվրոպա Լիգան և Եվրոպայի Սուպերգավաթը: Բացի այդ, նա Իսպանիայի առաջնությունում 2-րդն էր, որտեղ կան «Ռեալ» և «Բարսելոնա»: Գրիզմանի խաղամակարդակն աճել է, և ես կարծում եմ, որ նա տարվա լավագույն ֆուտբոլիստն է»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգե»-ի դեմ խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ, որը մրցաշարի պատմության 8000-րդ գոլն էր:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն 2018 թվականին չի խաղա Պորտուգալիայի հավաքականի կազմում’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Պետք է մի կողմ դնել «սերը եւ համերաշխությունը»’