‘Սիմեոնեն համաձայն է գլխավորել «Չելսին»՝ պայմանով, որ վերահսկի ակումբի տրանսֆերները’

997

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել «Չելսին»: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետն իր համաձայնությունը կտա լոնդոնյան ակումբի հետ բանակցություններում, եթե որոշիչ խոսքի իրավունք ունենա թիմի տրանսֆերային քաղաքականության մեջ: Եթե Դիեգոն լքի «Ատլետիկոն», «Չելսին» ստիպված կլինի իսպանական ակումբին 20 միլիոն եվրո բաց թողման գումար վճարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբի սեփականատերը մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Խոսեպ Գվարդիոլային՝ նրան դարձնելով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. կրակոցների թիվը շփման գծում էապես նվազել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’