Սիմեոնեն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով

375

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հայտնում է լրագրող Մանու Սաինսը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի մասնագետը 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մեջ տեսնում է գործարք, որը նման է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերին, բայց էլ ավելի մեծ ազդեցությամբ թե՛ մարզական, թե՛ կոմերցիոն առումներով։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըՆախարար․ Տնտեսական ինտեգրումը ՌԴ–ն օգտագործեց որպես զենք
Հաջորդ հոդվածըՉի հաջողվել անվստահություն հայտնել կառավարությանը