‘Սիմեոնեն հնարավոր է տեղափոխվի Անգլիա’

744

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն չի շտապում երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որպեսզի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է The Mirror-ը:

Իսպանական ակումբը դեմ չէ 44-ամյա մասնագետին առաջարկել պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2022 թվականը, սակայն այս պահին Սիմեոնեն պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը եւ ցանկանում է սպասել մինչե ամառ, որպեսզի տեսնի, թե «Մանչեսթեր Սիթիի» մարզչական կազմում ինչ փոփոխություններ են տեղի ունենում:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին այժմ իր վրա մեծ ճնշում է զգում, քանի որ ղեկավարությունը նրան փակուղու առջեւ է կանգնեցրել՝ հաղթել առաջնությունում կամ հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից:

Նշենք, որ որպես Պելեգրինիին փոխարինող դիտարկվում է նաեւ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի տարբերակը:

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը ‘
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «Կուզենայի եզրափակիչը խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում»’