‘
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան այս ամառային տրանսֆերային շուկայում իր առաջնահերթ նպատակն էր։ Դեռ Կապույտների չեմպիոնական մրցաշրջանի ժամանակվանից մամուլը Կոստային ակտիվորեն հետ էր ուղարկում «Վիսենտե Կալդերոն»։ Ինքը՝ Դիեգոն, չէր առարկում իրադարձությունների այդպիսի զարգացմանը, պնդելով, թե երջանիկ էր «Մադրիդում»։
Այս ամառ «Ատլետիկոն» կրկին ամրապնդեց գրոհային գիծը, բայց Կոստայի փոխարեն թիմը համալրեց Կևին Գամեյրոն՝ «Սևիլիայից»։ Սիմեոնեի համար դա այլընտրանքային տարբերակ էր, եթե իր անվանակիցը մերժեր առաջարկությունը։
«Մենք շատ ազնիվ ենք եղել Գամեյրոյի հանդեպ։ Երբ հեռախոսով խոսում էի նրա հետ, ասացի, որ մենք Կոստային էինք ուզում, սակայն ակումբը այլընտրանք է գտել, ես նրա վրա եմ հաշվարկ կատարել, և ուզում ենք առաջ գնալ նրա հետ միասին»,- ասել է Սիմեոնեն Espacio Reservado-ին։
‘