‘ Սիմեոնե. ««Բարսա՞ն» է ուժեղ, թե՞ «Ռեալը». դրանք երկու ամուր թիմեր են՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով»’

654

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում հանդիպելու է «Բարսելոնային»։ Հանդիպումից առաջ մադրիդիցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր ակնկալիքների մասին։

«Ինչ էլ լինի՝ «Բարսելոնան» մրցունակ թիմ է, ուր չկա որևէ ֆուտբոլիստ, ում կարելի է թույլ տալ ազատ գործել գնդակով, նրանք բոլորը կարող են շատ լավ խաղալ, այդ թվում՝ դարպասապահը։

Ես բարձր եմ գնահատում նրանց իրականացրած տրանսֆերներն այս մրցաշրջանում, նրանք թիմն ավելի ուժեղ մրցակից են դարձրել։ Բրավոն նրանց որակ է հաղորդել, Ռակիտիչը կարևոր ֆուտբոլիստ է դաշտի միջին հատվածում Չավիի և Ինյեստայի հետ, իսկ Սուարեսն առանձնանում է «Բարսայում» հանդես եկած նախկին հարձակվողներից։ Սուարեսը կատարելությանը մոտ խաղացող է, նա դուր է գալիս ինձ իր ինտենսիվությամբ և ձգտումով։

«Բարսա՞ն» է ուժեղ, թե՞ «Ռեալը»։ Դրանք երկու ամուր թիմեր են՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով։ Պարզապես նրանք տարբեր են խաղում։ «Ռեալն» ավելի ուղղահայաց է գործում, «Բարսելոնան» իր հսկողության տակ է վերցնում դաշտի բոլոր հատվածները»,-ասել է Սիմեոնեն։

Նախորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-«Ատլետիկո». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեա. «Վալդեսն հոյակապ է, և ես պատրաստ եմ վիճաբանության մեջ մտնել յուրաքանչյուրի հետ, ով հակառակը կպնդի»’