‘Սիմեոնե. «Ղարաբաղ»-ի դեմ ոչ-ոքին անսպասելի արդյունք էր ‘

2418

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի «Ղարաբաղ»-ի դեմ հանդիպումը (0:0):

«Անսպասելի ոչ-ոքի էր։ Առաջին խաղակեսում մի քանի պահ կորցրեցինք, իսկ երկրորդում վախենում էինք, որ միավորներ կկորցնենք, և դա ճնշում էր մեզ։ Պետք է շտկենք մեր խաղը, իսկ դրա համար մեծ աշխատանք է պետք։

Չեմ կարծում, թե ֆիզիկապես լավ պատրաստված չենք։ Միակ խնդիրն այն է, որ չկարողացանք օգտագործել մեր ստեղծած պահերը։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն չկար, որ վատ ենք խաղում։ Տղաները խաղադաշտում մինչև վերջ պայքարեցին»,- Սիմեոնեի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսով, 3-րդ տուրից հետո «Ատլետիկո»-ն վաստակած 2 միավորով C խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Հայնկեսը սահմանափակումներ է դրել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների առջև’