‘Սիմեոնե. « Մեր պարտությունը չի կարելի անվանել շատ վատ արդյունք: «Վալենսիան» և «Սևիլյան» ևս չեն հաղթել` ոչ-ոքիներ խաղալով» ‘

810

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն տխրել է, որ իր թիմն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին», սակայն մասնագետին սփոփում է այն, որ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարող «Սևիլյան» և «Վալենսիան» ևս չեն հաղթել:

«Մեր պարտությունը չի կարելի անվանել շատ վատ արդյունք: «Վալենսիան» և «Սևիլյան» ևս չեն հաղթել` ոչ-ոքիներ խաղալով: «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղը շատ փոփոխական ստացվեց, իսկ դաշտի տերերը, քանակական առավելություն ունենալով, սկսեցին ավելի ակտիվ խաղալ»,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է Marca-ից:

Նախորդ հոդվածը’24 ժամվա ընթացքում Երևանում գրանցվել է ինքնասպանության 3 փորձ’
Հաջորդ հոդվածը‘Լյորենտե. « Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, և ես համոզված եմ` ազգային հավաքականում իմ բացակայությունը զուտ խաղային պատճառներ ունի»’