Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ

92

Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին։

47-ամյա իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 

Սիմոնե Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2021-ի ամառվանից և չորս տիտղոս է նվաճել միլանյան ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ինտերն» իտալացի մասնագետի հետ երկրորդ անգամ հաղթել էր Իտալիայի գավաթի խաղարկությունում ու երկրի Սուպերգավաթում: Միլանյան ակումբը հասել էր նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Նախորդ հոդվածըՇմեյխելը տեղափոխվեց բելգիական ակումբ
Հաջորդ հոդվածըԴանիլով․ Երրորդ համաշխարհայինն արդեն ակտիվորեն ընթանում է