Սիմոնե Ինձագի․ Սպասվում է ծանր եւ տարօրինակ մրցաշրջան

238

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Իտալիայի մեկնարկող առաջնությունում։

«Վերլուծել ենք անցած մրցաշրջանում մեր մրցելույթներն ու արդյունքները։ Մենք միասնական էինք եւ ծանր աշխատանք էինք կատարում, որպեսզի տիտղոսներ նվաճեինք։

Հիմա պետք է առաջ նայել։ Մեզ սպասվում է ծանր եւ տարօրինակ մրցաշրջան նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության պատճառով։

Վաղը սկսում ենք նոր մրցաշրջանը եւ կենտրոնացած կլինենք «Լեչեի» դեմ հանդիպման վրա»,- Ինձագիի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի անցած առաջնությունում «Ինտերը» 2 միավոր էր հետ մնացել չեմպիոնի տիտղոսը նվաճած «Միլանից»։

Իտալիայի մեկնարկային տուրի «Լեչե» — «Միլան» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի թեկնածուները
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները